
Թրամփը երաշխավորել է արաբական երկրներին, որ Իսրայելը պատերազմ չի սկսի. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգավորման առաջարկների շրջանակներում անձամբ երաշխավորել է արաբական երկրներին, որ Իսրայելը կրկին պատերազմ չի սկսի։ Այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թրամփն անձամբ երաշխավորել է (արաբներին – խմբ.), որ Իսրայելը կրկին պատերազմ չի սկսի»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է թերթը: Financial Times-ը նշում է, որ այս խոստումը հաստատել է Սպիտակ տան ներկայացուցիչների և արաբ պաշտոնյաների միջև քննարկումներին ծանոթ մեկ այլ աղբյուր:
Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Գազայում իրավիճակի կարգավորման 20 կետից բաղկացած ծրագիր: Առաջարկը նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդների ազատ արձակման պայմանով: Ծրագիրը նաև նախատեսում է, գոտու վերահսկողությունը պետք է փոխանցվի տեխնոկրատական իշխանություններին, որոնք վերահսկվում են անձամբ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի կողմից: