
Չավին նշել է ԱԱ-2026-ը հաղթելու գլխավոր ֆավորիտներին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է իր կարծիքով՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտների վերաբերյալ։
«Ո՞վքեր են ֆավորիտները։ Կարծում եմ՝ Իսպանիան և Արգենտինան կլինեն հավակնորդները։ Նրանք աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներն են»,– Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ հաջորդ Աշխարհի առաջնությունը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում՝ 2026 թվականի ամռանը։
Արգենտինան գործող չեմպիոնն է․ 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։