Բաժիններ՝

Քեոսայանի վերջին ֆիլմը թողարկվել է առցանց կինոթատրոնում

Սեպտեմբերի 26-ին մահացած ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը՝ «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրերը», որի գլխավոր դերում հանդես է եկել Ֆյոդոր Դոբրոնրավովը, հինգշաբթի օրը թողարկվել է Premier առցանց կինոթատրոնում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են հարթակի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ «Россия сегодня» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր IVI և Okko հարթակներում ամուսնու վերջին ֆիլմի թողարկման մասին։

«Ֆյոդոր Դոբրոնրավովի մասնակցությամբ «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրերը» դրամատիկ ֆիլմը թողարկվել է Premier առցանց կինոթատրոնում։ Այս ֆիլմը Տիգրան Քեոսայանի ռեժիսորական վերջին աշխատանքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս