Հայկ Կոստանյանն ազատվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ազատվել է պաշտոնից. նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։ Կհանդիպենք, երբ կհանդիպենք»,- գրել է Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս