Մակրոնը «թուլություն» է համարում այն, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Ուկրաինա զինվոր ուղարկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «թուլություն» է անվանել ԱՄՆ իշխանությունների՝ Ուկրաինա զինվորականներ ուղարկելուց հրաժարվելը. այս մասին Մակրոնն ասել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում։

«Դեռ 2022 թվականի գարնանը մեր ամերիկացի գործընկերները հայտարարել էին, որ զինվորներ չեն ուղարկի (Ուկրաինա- խմբ.): Մենք բազմիցս ասել ենք Մոսկվային, թե ինչ չենք անելու։ Դա թուլության նշան է»,- ընդգծել է նա։

Մակրոնն այս համատեքստում օգտագործել է «ռազմավարական երկիմաստություն» ձևակերպումը:
«Մենք պետք է նվազեցնենք մեր կախվածությունը, հատկապես ամերիկացիներից»,- հավելել է նա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ:
Նա նաև հայտարարել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար։

ՌԴ ԱԳ նախարարությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Կիևի ռեժիմին: Կրեմլում ընդգծել են, որ Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:

Տեսանյութեր

Լրահոս