
Կադիրովը պատմել է, թե ինչպես է մի անգամ վաճառել իր նվերները

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի սիրում նվերներ ստանալ և մի անգամ դրանք վաճառել է ու ստացված գումարը բաժանել անապահովներին. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ինձ համար ամենաթանկն այն բառերն են, որոնք մարդը սրտանց է ասում։ Ես ամեն ինչ ունեմ․ նվերներ չեմ սիրում։
Մի անգամ ինձ նվիրած բոլոր նվերները վաճառեցի և այդ գումարը բաժանեցի անապահովներին։
Ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ ընտանիքս է շնորհավորում, մայրիկս է գալիս, քույրերս ու զարմիկներս են հավաքվում։ Դա՛ է իմ երջանկությունը»,- ասել է նա լրագրողներին՝ Գրոզնիում փողոցի բացման ժամանակ և հավելել՝ ծննդյան օրը կնշի ընտանիքի հետ։