Բաժիններ՝

Լեոնարդո ԴիԿապրիոն նշել է իր ամենասիրելի ֆիլմը

Collider-ին տված հարցազրույցում օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն անվանել է Քրիստոֆեր Նոլանի նկարահանած իր ամենասիրելի ֆիլմը։ Հետաքրքիր է, որ դա «Սկիզբը» չէր, որտեղ դերասանը խաղացել է գլխավոր դերը. նրան ավելի շատ դուր է գալիս 2008 թվականի «Խավարի ասպետը» ֆիլմը։

Զրույցին մասնակցել է նաև դերասան Բենիսիո դել Տորոն, ով Նոլանի ֆիլմերից նախապատվությունը նույնպես տվել է Բեթմենի մասին պատմող բլոկբաստերին:

DC-ի էկրանավորումը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն դերասան» անվանակարգում Հիթ Լեջերի հետմահու «Օսկար» մրցանակին՝ Ջոկերի դերում իր հիանալի խաղի համար։

Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար և մնում է բոլոր ժամանակների ամենահաջողակ սուպերհերոսական բլոկբաստերներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս