Ռուսաստանի ԱԳՆ-ն հյուպատոսություն կբացի Կապանում
                                    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը աշխատանքներ է տանում Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան) և Սամարղանդում (Ուզբեկստան) հյուպատոսություններ բացելու ուղղությամբ, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«ԱՊՀ-ում ներկայումս մշակվում են Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան) և Սամարղանդում (Ուզբեկստան) Ռուսաստանի հյուպատոսական գրասենյակներ բացելու հարցերը»,- ասել է Կլիմովը՝ պատասխանելով նոր հյուպատոսական գրասենյակներ բացելու հնարավորության վերաբերյալ հարցին։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    