Մակրոնը սպառնացել է Ռուսաստանին
                                    Եթե Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում չհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, Ռուսաստանը կարող է նոր պատժամիջոցների ենթարկվել։ Այս սպառնալիքը հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեջբերում է Le Figaro-ն։
«Եթե այս երկկողմ հանդիպումը, որը նախագահ Պուտինը խոստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, չկայանա մինչև երկուշաբթի, դա կնշանակի, որ նախագահ Պուտինը կրկին շրջանցեց նախագահ Թրամփին»,- ասել է Մակրոնը։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ այդ դեպքում Ֆրանսիան և Գերմանիան կկիրառեն հակառուսական առաջնային և երկրորդային պատժամիջոցներ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    