 
                        Ջրափրկարարները քաղաքացիներին և թիանավակը դուրս են բերել ափ
 
                                    Օգոստոսի 29-ին, ժամը 17։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել երեք քաղաքացու և ռետինե թիանավակը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        