 
                        Ռոնալդուն հայտացուցակում է. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը՝ Հայաստանի դեմ խաղի համար
 
                                    Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է 23 խաղացողից բաղկացած հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։

Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին կհյուրընկալվի Հայաստանի հավաքականին, իսկ երեք օր անց՝ սեպտեմբերի 9-ին, կհանդիպի Հունգարիայի ընտրանու հետ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        