Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցի ընթացքում ոչ միայն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, այլև կմասնակցի Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին անցկացվելիք ռազմական շքերթին։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց դեսպան Լի Սինվեյը։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս