Բաժիններ՝

Վուդի Ալենը սիրո խոստովանություն է արել ռուսական կինոյին

Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը, ով չորս անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի, հայտարարել է ռուսական կինոյի հանդեպ իր սիրո մասին։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։

Կինոռեժիսորը միացել է առցանց տեսազանգին՝ Մոսկվայի միջազգային կինոշաբաթի շրջանակներում։ Նա զրուցել է ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի հետ։

«Ես եղել եմ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ինձ միշտ դուր է եկել ռուսական կինոն։ Ես մի քանի տարի առաջ Նյու Յորքում հանդիպել եմ Սերգեյ Բոնդարչուկին։ Ես մեկ օրում դիտեցի ռուսական «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը, որը տևում է գրեթե յոթ ժամ»,- ասել է Վուդի Ալենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031