Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից հերթականում` ԱՄՆ բաց առաջնությունում:

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի անդրանիկ տուրում Ջոկովիչը մրցեց ԱՄՆ 19-ամյա ներկայացուցիչ Լեներ Տենի հետ:

Մոտ 2,5 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերում` 6:1, 7:6 (7:3), 6:2 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից:

Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս