
Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կսկսվեն ռուսական գազի մատակարարումները Ադրբեջանի միջոցով

Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կսկսվեն ռուսական գազի մատակարարումները Ադրբեջանի միջոցով, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։