Հունվար-հունիս ամիսներին Վրաստանում անհետ կորել է 64 մարդ

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանում անհետ կորել է 64 մարդ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրանցից 36-ը հայտնաբերվել են, իսկ 28-ը դեռևս որոնվում են։ 1973 թվականից մինչև 2025 թվականի հունիսը Վրաստանում անհետ կորած է համարվում ընդհանուր առմամբ 1024 մարդ։ Նրանց մեծ մասը 25-45 տարեկան է։ Անհետ կորածների 66%-ը տղամարդ է, 34%-ը՝ կին։

Վերջին 50 տարվա ընթացքում երկրում անհետ կորել է 43 անչափահաս, որոնցից 37-ը դեռևս որոնվում են։ Այս տարվա առաջին 6 ամիսներին անհետ կորել է 9 անչափահաս, որոնցից միայն 4-ն են հայտնաբերվել։ Անհետ կորածների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, մի մասը՝ Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ։

Տեսանյութեր

Լրահոս