Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր. Ազիզյան
                                    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը կանխատեսվում է նորմայից բարձր 1-3 աստիճան, իսկ սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 8-ը նորմայից բարձր՝ 3-6 աստիճան:
Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    