Բաժիններ՝

ՌԴ ԱԴԾ-ն գեներալ Մոսկալիկի սպանության գործով ևս մեկ տղամարդու է ձերբակալել

Ռուսաստանի անվտանգության դաշնության ծառայությունը Սարատովի մարզում ձերբակալել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված սպանության հանցակցին: Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
Ձերբակալվածը 1976 թվականին ծնված տղամարդ է, ՌԴ քաղաքացի։

Պարզվել է, որ նա Մոսկվայի մարզ է հասցրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որն օգտագործվել է 2025 թվականի ապրիլի 25-ին Բալաշիխայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, որի հետևանքով զոհվել է գեներալ Մոսկալիկը։ Բացի այդ, նա ուկրաինական կողմին տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զինծառայողների, պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև Սարատովի մարզում կրիտիկական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների մասին:

ԱԴԾ-ի տվյալներով՝ 2023 թվականի հուլիսին տղամարդը WhatsApp մեսենջերի միջոցով ինքնուրույն կապի է դուրս եկել ուկրաինական հետախուզության աշխատակցի հետ և համաձայնել է դրամական պարգևի դիմաց համագործակցել և Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացնել։

ԱԴԾ-ի Սարատովի մարզի վարչության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության կատարմանն օժանդակելու և պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի իրացնելու հոդվածներով: Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ստուգում է իրականացվում նաև նրա գործողությունները պետական դավաճանություն որակելու համար:

ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցիներին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար ակտիվորեն օգտագործում են ինտերնետը, սոցիալական ցանցերը և մեսենջերները:

«Հավաքագրողները նրանց ներքաշում են ծանր հանցագործությունների կատարման մեջ, որոնց համար նախատեսված են ազատազրկման երկարատև ժամկետներ»,-ընդգծել են գերատեսչությունում:

Գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը զոհվել է ապրիլի 25-ին Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ` կալանավորվել է Իգնատ Կուզինը, որը մեղադրվում է ահաբեկչություն իրականացնելու մեջ: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ նա Ռուսաստան է մեկնել 2023 թվականի սեպտեմբերին և բնակություն հաստատել Մոսկվայի մարզում՝ սպասելով Ուկրաինայի անվտանգության ծառայության համակարգողի ցուցումներին։ Հանցագործության համար նրան խոստացել էին 18 հազար դոլար վճարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031