Աբովյանում թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Կոտայքի մարզում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 16-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:

Տեղում համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտանբերել են թալանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան:

Անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Մելիք Ա.-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները, շիթը և այլ մասեր:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավտոմեքենայի տիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամի վնաս:

Տեսանյութեր

Լրահոս