
Թրամփի հոգևոր խորհրդականը կայցելի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հոգևոր խորհրդական Մարկ Բըրնսը հայտարարել է, որ Հարավային Կորեա կատարած այցից հետո նախատեսում է այցելել Ուկրաինա։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Հարավային Կորեան լքում և ուղևորվում է Ուկրաինա»,- ասել է քահանան։
Մարկ Բըրնսը ծնվել է 1979 թվականին և հանդիսանում է ավետարանչական հոգևորական Հարավային Կարոլինայում։ 2016 թվականին Time ամսագիրը նրան անվանել է «Դոնալդ Թրամփի գլխավոր քահանան» և առանձնացրել նրա ազդեցությունը ԱՄՆ նախագահի առաջին քարոզարշավի վրա։