Պուտինի և Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Ռուսաստանի ղեկավարը դրան պատրաստ կլինի,  երբ լինի օրակարգ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC News հեռուստաալիքի եթերում:

«Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի, իսկ այդ օրակարգը բոլորովին պատրաստ չէ», – ասել է Լավրովը «Meet the Press» հաղորդմանը բացառիկ հարցազրույցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից, և դրան Սպիտակ տանը հաջորդող Վոլոդիմիր Զելենսկու և ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո Վաշինգտոնն աշխատում է ռուս-ուկրաինական գագաթնաժողովի անցկացման վայրի և օրվա ուղղությամբ։

«Նախագահ Պուտինը հստակ ասել է, որ պատրաստ է հանդիպել, երբ այս հանդիպումն իսկապես ունենա օրակարգ, նախագահական օրակարգ», – ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Ուկրաինան է խոչընդոտում խաղաղության համաձայնագրի հասնելու շուրջ առաջընթացին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031