Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Սաութհեմփթոն»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը որոշում է կայացրել չմիանալ անգլիական «Սաութհեմփթոն»-ին: Այս մասին գրում  են ռուսական ԶԼՄ-ները:

Հնարավոր տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը կայացրել է անձամբ ֆուտբոլիստը, նրա և «Կրասնոդար»-ի միջև որևէ տարաձայնություն չի առաջացել:

Աղբյուրի տեղեկություններով ՝ «Կրասնոդարը» պատրաստ էր դիտարկել «Սաութհեմփթոն»-ի առաջարկը, սակայն գործարքը կախված էր բացառապես ֆուտբոլիստի ցանկությունից:

Ակումբի ղեկավարության հետ քննարկումների ընթացքում Սպերցյանը մտադրություն է հայտնել սպասել Եվրոպայից այլ առաջարկների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս