Պեկինը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում. ԱԳՆ

Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է նպաստեն ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծմանը՝ հիմնված ընդհանուր, համապարփակ համագործակցության և կայուն անվտանգության հեռանկարի վրա։ Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ այս հարցում», – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու՝

«Կիևը Չինաստանի կարիքը չունի որպես անվտանգության երաշխավոր» հայտարարությունը։

Դիվանագետն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանն ունի անփոփոխ օբյեկտիվ և արդար դիրքորոշում, ինչն «ակնհայտ է բոլոր շահագրգիռ կողմերի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031