
Ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը:
Արման Աբրահամյանն այս պահին զբաղեցնում է «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։