ՊՆ-ն հաստատում է` գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին նախարարի խորհրդականի պաշտոնից ազատելու լուրը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները:

«Հաստատում եմ՝ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս