
Պուտինը մինչև տարեվերջ կմեկնի Հնդկաստան. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև ընթացիկ տարվա վերջը կմեկնի Հնդկաստան. պլանավորվում է փաստաթղթերի լուրջ փաթեթ պատրաստել ռուս-հնդկական գագաթնաժողովի համար:
Ինչպես հաղորդում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր մենք այս երկխոսության շրջանակներում քննարկեցինք առաջիկա միջոցառումները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի՝ մինչև ընթացիկ տարվա վերջը Հնդկաստան կատարելիք այցի նախապատրաստումը։ Այս գագաթնաժողովի համար փաստաթղթերի լուրջ փաթեթ պատրաստելու պլաններ կան», – ասել է Լավրովը: