
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը դատապարտել է Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագիրը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին քննադատել է Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագրերը։
«Մեծ Բրիտանիան դատապարտում է Պլանավորման վարչության որոշումը՝ հավանություն տալու E-1 բնակավայրի նախագծին։ Եթե այն իրականացվի, ապա դա Պաղեստինի Պետությունը կբաժանի երկու մասի, ինչը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և էապես կվնասի երկու պետությունների գոյությանը», – ասվում է Արտաքին գործերի նախարարի X-ում հրապարակած հայտարարության մեջ: Լեմին Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել որոշումը։
«Շալոմ ախշավ» («Խաղաղությունը հիմա») իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իսրայելի պլանավորման վարչությունը հաստատել է Երուսաղեմից արևելք Մաալե Ադումիմ խոշոր բնակավայրի մոտ՝ E-1 շրջանում 3 400 բնակարանային միավոր կառուցելու ծրագիրը։
2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2334 բանաձևը՝ Իսրայելի բնակավայրերի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ Իսրայելը հրաժարվել է կատարել այդ փաստաթղթի դրույթները: