Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսում

Իրանի ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) «Կայուն ուժ-2025» երկօրյա հրթիռային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB պետական հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Աբբաս Հասանին ասել էր, որ զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն փոքր, միջին և մեծ հեռահարության բարձր ճշգրտության թևավոր հրթիռները՝ վերջրյա թիրախների խոցման և ոչնչացման համար, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում բանակի ռազմածովային ուժերի ռազմավարական հրթիռային ստորաբաժանումները հարված կհասցնեն մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախին, երկու անգամ հրթիռային կրակոցներ կարձակվեն նավերից, մեկ անգամ՝ ափից:

Զորավարժություններում ներգրավվել են ռազմածովային ուժերի վերջրյա և ստորջրյա ստորաբաժանումները և ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետները:

Նախատեսվում է օգտագործել «Բավարիա-5» կամիկաձե դրոնը և «Կադեր» թևավոր հրթիռը, որը կարող է թիրախներ խոցել 200-300 կմ հեռավորությունից։

Տեսանյութեր

Լրահոս