Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է հաղթահարել հակամարտության փակուղին. Վենս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է օգնել դուրս գալու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջացած փակուղուց: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Պարտադիր չէ լուծում գտնել յուրաքանչյուր հարցի շուրջ, երբեմն ղեկավարները, նստելով միմյանց դեմ դիմաց, կարող են հաղթահարել  այն փակուղին, որից նրանց թիմերը չեն կարողանում դուրս գալ», – ասել է Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Օգոստոսի 18-ին Թրամփը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու, ապա՝ նրան աջակցելու ժամանած՝ Եվրամիության երկրների ղեկավարների հետ: Թրամփի և Զելենսկու առանձնազրույցը տևել է մոտ մեկ ժամ, ինչից հետո տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հանդիպումը եվրոպացի քաղաքական գործիչների և Զելենսկու հետ։

Այդ բանակցություններից հետո Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները նշել են Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի խորհրդակցությունների շարունակմանն աջակցելու մասին, այդ թվում քննարկվել է դրանց մակարդակի բարձրացման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս