Մադուրոն երկրով մեկ կտեղակայի ավելի քան 4,5 միլիոն աշխարհազորայինների՝ ԱՄՆ-ի կողմից նրան ձերբակալելու սպառնալիքների ֆոնին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրով մեկ ավելի քան 4,5 միլիոն իշխանամետ աշխարհազորայինների տեղակայման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Իսպանական պաշտոնական EFE լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մադուրոն պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրկնապատկել է պարգևատրումը՝ 25 միլիոն դոլարից հասցնելով 50 միլիոն դոլարի՝ Վենեսուելայի նախագահի ձերբակալմանը հանգեցնող տեղեկատվության համար։

«Այս շաբաթ ես կսկսեմ հատուկ ծրագիր, որի շրջանակում ավելի քան 4,5 միլիոն աշխարհազորայիններ կտեղակայվեն երկրի ամբողջ տարածքում», – ընդգծել է լատինաամերիկյան երկրի նախագահը։

Նա պարզաբանել է, որ այս որոշումը պատրաստվել է «խաղաղությունն ապահովելու ծրագրի» շրջանակում և կոչ արեց աշխարհազորայիններին մնալ «պատրաստ, ակտիվ և զինված»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031