Գերմանիայում բանակցությունների նախապայման են համարում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրադադարի գնա Ուկրաինայում՝ որպես նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ պլանավորված հանդիպման նախապայման: Ինչպես հաղորդում են Deutsche Welle-ից, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն օգոստոսի 19-ին Ճապոնիայի Յոկոսուկա քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և եվրոպացի այլ առաջնորդների միջև Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո, գերմանացի նախարարի խոսքով, «ինչ-որ մեկը պետք է շարժվի, և դա նախագահ Պուտինն է»։

Վադեֆուլը նշել է, որ հաշտության համաձայնագիրը պահանջում է անվտանգության հուսալի երաշխիքներ Ուկրաինայի համար։

«Մենք և ամերիկացիները պատրաստ ենք դրան։ Հստակ է մնում այն, որ զենքն, ի վերջո, պետք է լռի», – ասել է նախարարը։

Նա հավելել է, որ անվտանգության երաշխիքներ տրամադրելուց առաջ անհրաժեշտ է Պուտինի՝ «իրապես առարկայական բանակցություններ վարելու և ամենից առաջ հրադադարի համաձայնագիր կնքելու» պատրաստակամությունը։

Մեկնաբանելով Վաշինգտոնում բանակցությունների արդյունքները՝ Վադեֆուլը վճռորոշ ձեռքբերում է համարել Թրամփի համաձայնությունը, որ ԱՄՆ-ն մասնակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը:

Օգոստոսի 18-ին Զելենսկու և եվրոպացի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «մենք բոլորս ակնհայտորեն կնախընտրեինք անհապաղ հրադադարը, առայժմ աշխատում ենք հաստատուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031