Բաժիններ՝

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

ՌԴ Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի և հիվանդանոցի կորպուսի տարածքում լույս օգոստոսի 19-ի գիշերը անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել: Այս մասին հայտնել է Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ուժերը հետ են մղում Վոլգոգրադի մարզի տարածքի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը», – գրել է Բոչարովն իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկել հիվանդանոցի կորպուսներից մեկի տանիքում և նավթավերամշակման գործարանի տարածքում։ Հրդեհները մեկուսացնելու և մարելու համար տեղում աշխատում են հրշեջները։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Իր հերթին, ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը երկրի վրա է արձակվել 270 ԱԹՍ և 10 հրթիռ։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ ՀՕՊ համակարգերը խոցել են 230 ԱԹՍ և 6 հրթիռ։ Մյուսները հարվածել են 16 վայրերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս