Բաժիններ՝

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել

Օգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս