Բաժիններ՝

Որո՞նք են Թուրքիայի ամենահարուստ ու ամենաաղքատ շրջանները

Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) հրապարակած «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքների՝ պարզ են դարձել, թե որոնք են Թուրքիայի ամենահարուստ և աղքատ շրջանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցիալ-տնտեական ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Անկարա նահանգի Չանքայա շրջանում, իսկ ամենացածր մակարդակը՝ Չամոլուք շրջանում։

Ուսումնասիրության արդյունքներով՝ Թուրքիայի ամենաբարձր սոցիալ-տնտեսական մակարդակ ունեցող շրջաններն են՝

1. Չանքայա (Անկարա)

2. Քադըքոյ (Ստամբուլ)

3. Բեշիքթաշ (Ստամբուլ)

4. Էթիմեսգյութ (Անկարա)

5. Նիլյուֆեր (Բուրսա)

6. Բաքըրքոյ (Ստամբուլ)

7. Գյուզելբահչե (Իզմիր)

Իսկ սոցիալ-տնտեսական ամենացածր մակարդակ ունեցող շրջանները՝ ստորև.

1. Չամոլուք (Գիրեսուն)

2. Դերեբուջաք (Կոնիա)

3. Դոանշար (Սիվաս)

4. Ֆելահիե (Կայսերի)

5. Դիքմեն (Սինոփ)

6. Փընարբաշը (Քաստամոնու)

7. Բայրամորեն (Չանքըրը)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031