
Թրամփը և Պուտինը հանդիպել են Ալյասկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայում դիմավորել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին։ Երկու ղեկավարների հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակել է ABC News-ը։
Դոնալդ Թրամփը կարմիր գորգի վրա սպասում էր, մինչև կմոտենա Վլադիմիր Պուտինը։ Երկու նախագահները ձեռքսեղմումից հետո լուսանկարվել են, որից հետո նույն մեքենայով հեռացել։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է, որ հանդիպումը տեղի կունենա «երեքը երեքի հետ» ձևաչափով, այլ ոչ դեմ առ դեմ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Բացի երկու նախագահներից, հանդիպմանը ներկա կգտնվեն յուրաքանչյուր կողմից երկուական բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկման առանցքային թեման է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։