Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ մտադիր չէ զինաթափվել

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը հայտարարել է, որ շարժումը մտադիր չէ հրաժարվել իր ռազմական զինանոցից: Այս մասին հայտնում Al Jazeera-ն։

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ շարժման ցանկացած թիրախավորում կհանգեցնի քաոսի և ներքին անկարգությունների։

Ինչ վերաբերում է մերժման պատճառներին, Կասեմը հեռուստատեսային ելույթում պարզաբանել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։

Նա քննադատել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրերը՝ մեղադրելով կառավարությանն «ամերիկյան և իսրայելական հրահանգներին» ենթարկվելու մեջ։

Նայիմ Կասեմը կոչ է արել «չհանձնել երկիրը թշնամի Իսրայելին և կենտրոնանալ Լիբանանի տարածքներում իսրայելական օկուպացիայի դադարեցման վրա՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու փոխարեն»։

Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաստատել էր պետության կողմից զենքի վերահսկման որոշումը և հանձնարարել բանակին մշակել դրան առնչվող ծրագիր և իրականացնել այն մինչև 2025 թվականի վերջը: «Հեզբոլլահ»-ը քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ որոշումը «լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին» և կայացվել է «Միացյալ Նահանգների հրահանգով»։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ին վերածվել էր լայնածավալ պատերազմի։ Պատերազմի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000, վիրավորվել՝ մոտ 17 000 մարդ։ Բացի այդ, մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանվել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031