Թրամփը Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ հայտարարել է, որ խաղադրույքները բարձր են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման մեկնելուց առաջ իր Truth Social հարթակում գրել է, որ ներկայում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ նշանակություն ունեն։

«Խաղադրույքները բարձր են», – գրել է Թրամփը։

Նախագահը չի մանրամասնել, թե նա հատկապես ինչ նկատի ունի։

Թրամփը Պուտինի հետ հանդիպումը Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում կանցկացնի օգոստոսի 15-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031