Բաժիններ՝

Սիրիայում հրշեջ ջոկատները պայքարում են անտառային հրդեհների դեմ

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը, հրշեջ և անտառտնտեսության ջոկատները, տեղի բնակիչների և Պաշտպանության նախարարության ուղղաթիռների աջակցությամբ, պայքարում են Լաթաքիայի և Համայի շրջաններում մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ Այս մասին հայտնում է սիրիական SANA  գործակալությունը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 50 հրշեջ հաշվարկներ։

Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտնել է, որ տեղի բնակիչների աջակցությամբ հրշեջ խմբերը կարողացել են կանխել հրդեհների տարածումը Համայի շրջաններում: Այնուամենայնիվ, հրդեհները դեռևս մոլեգնում են լեռնային մի քանի կետերում, և ջանքեր են գործադրվում դրանք մեկուսացնելու համար:

Նախարարը Լաթաքիայի Քեսաբ շրջան կատարած այցելության ժամանակ պարզաբանել է, որ նահանգում ամենախոշոր հրդեհները մոլեգնում են Քեսաբում:

Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օթմանը հայտարարել է, որ հրշեջ և քաղաքացիական պաշտպանության խմբերին հաջողվել է վերահսկել Քեսաբի տարածքում մոլեգնող հրդեհների մեծ մասը։

Ավելի վաղ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը հայտարարել էին Սիրիայում ավելի քան 30, այդ թվում՝ վեց խոշոր անտառային հրդեհների բռնկման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031