Միքայել սրբազանը դատական նիստերի դահլիճում է. նրան ողջունում են ծափերով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը:

Երբ սրբազանը մտավ դատարանի դահլիճ, ներկա գտնվող հոգևորականներն ու աջակիցները ոտքի կանգնեցին և ծափերով ողջունեցին նրան:

Դատական նիստը դռնբաց է։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն է։

Նիստերի դահլիճում են նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, որոնց թվում են Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, եպիսկոպոսներ Արտակ Տիգրանյանը և Նարեկ Ավագյանը:

Տեսանյութեր

Լրահոս