
Թուրքիան դատապարտում է Պաղեստինում Իսրայելի բնակավայրեր կառուցելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Իսրայելի կողմից Արևմտյան ափի տարածքում և Արևելյան Երուսաղեմում բնակավայրեր կառուցելու վերաբերյալ ծրագրի հաստատումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ այդ քայլը բաժանում է Արևմտյան ափը Արևելյան Երուսաղեմից և անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը, ինչպես նաև թիրախավորում է Պաղեստինի տարածքային ամբողջականությունը, երկու պետությունների Պաղեստին, Իսրայել լուծման հիմքը և երկարատև խաղաղության հույսերը։
«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել էր, որ նախատեսում են հաստատել «E1» նախագիծը, որը կընդլայնի պաղեստինցիներից «բռնագրավված բնակավայրերը օկուպացված Արևելյան Երուսաղեմում՝ վերացնելով պաղեստինյան պետության գաղափարը»։