
Օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանում չի ապահովի կայունություն. ԻԻՀ առաջին փոխնախագահ

Իրանի Հանրապետությունը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը, ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«Հայտնելով երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վերաբերյալ մեր անփոփոխ դիրքորոշման մասին՝ գտնում ենք, որ օտարերկրյա պետությունների միջամտությունը տարածաշրջանի գործերին չի նպաստի կայուն անվտանգությանը»,- հավելել է Ռեզա Արեֆը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-15-ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որտեղ ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները քննարկում են առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։