
««Վ.Ա.ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ֆինանսական վիճակը, մեղմ ասած, ծայրահեղ ծանր է». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամիսներ առաջ Անահիտ Ավանեսյանը մարզպետներին մեղադրեց մարզային բժշկական կենտրոնների վատ կառավարման մեջ և բժշկական կենտրոնների կառավարումը վերցրեց իր ձեռքը։ Սակայն իր ենթակայության «Վ.Ա.ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ֆինանսական վիճակը, մեղմ ասած, ծայրահեղ ծանր է։
Անահիտ Ավանեսյան, նստած մտածում եմ զարգացման ծրագիր ներկայացնեմ, թե առողջացման, ավելի ճիշտ վերակենդանացման։ Նիկոլ Փաշինյան, Ձեզ կարմիր ժապավենը կտրելուց զեկուցե՞լ են, որ միլիարդից ավել վարկեր ունեն, ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, անելիք չունե՞ք:
Հ․Գ․ Մի օր կլսենք, որ կենտրոնը տվել են առևտրային բանկին՝ «գույք վարկի դիմաց» շրջանակներում․․․»: