
Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի: Այս մասին հայտնում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:
Տարբերանշանը ոգեշնչված է հայկական հյուսվածքային զարդանախշերից։
«Կառուցվածքի հիմքում՝ շրջանաձև վահան է, որը խորհրդանշում է հուսալիություն և ամրություն։ Ռակետների հյուսվածքային ձևը խորհրդանշում է միություն, իսկ դասավորությունը՝ շարունակական աշխատանք, առաջընթաց և կայուն զարգացում»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Վերջնական պատկերն ամբողջական է դարձնում հայոց եռագույնը։