Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Հեզբոլլահի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Կասեմն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է լիբանանյան Elnashra պարբերականը՝ վկայակոչելով «Հեզբոլլահի» մամուլի ծառայությանը։

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը կրկին իր երախտագիտությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Լիբանանին շարունակական աջակցության համար՝ ընդգծելով Լիբանանի և Իրանի ժողովուրդների միջև առկա եղբայրական հարաբերությունները։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բերյութում հանդիպել էր Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են իրենց երկրների ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել համագործակցել տարբեր ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031