
Թողարկվել է Քիլիան Մըրֆիի մասնակցությամբ նոր դրամայի թրեյլերը

Netflix-ը թողարկել է «Սթիվ» ֆիլմի դեբյուտային թրեյլերը: Դրամայում գլխավոր դերը կատարում է օսկարակիր դերասան Քիլիան Մըրֆին («Օպենհայմեր»):
Սյուժեն պատմում է խնդրահարույց դեռահասների դպրոցի տնօրենի մասին: Հաղորդվում է, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեկ օրվա ընթացքում: Ֆիլմում նաև նկարահանվել են Էմիլի Ուոթսոնը, Թրեյսի Ուլմանը և Ջեյ Լիկուրգոն:
«Սթիվ»-ի ռեժիսորը Թիմ Միլանթսն է, ով Մըրֆիի հետ աշխատել է «Սուր հովարներ» սերիալում: Ֆիլմը հիմնված է Մաքս Փորթերի «Ամոթխած» վեպի վրա, ով նաև ադապտացրել է սցենարը:
«Սթիվ»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա Տորոնտոյի կինոփառատոնում, սեպտեմբերի 6-ին: ֆիլմն առցանց հասանելի կլինի հոկտեմբերի 3-ից: