
Ինդոնեզիան 800 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Պաղեստինի ժողովրդին

Ինդոնեզիայի իշխանությունները 800 տոննա մարդասիրական օգնություն կուղարկեն ծանր վիճակում հայտնված պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի օգնության ազգային գործակալության ղեկավար Նուր Ահմադը։
«Մենք պատրաստել ենք 800 տոննա օգնություն, որը օդային ճանապարհով կհասցնեն Ինդոնեզիայի ազգային զինված ուժերը՝ Հորդանանի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հետ համագործակցությամբ», – նրա խոսքերն է մեջբերում «Անտարա» լրատվական գործակալությունը։
80 տոննա բեռի առաջին խմբաքանակը պաղեստինցի ժողովրդին կհանձնվի օգոստոսի 17-ին, իսկ մնացածը՝ ավելի ուշ։