
73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 տուժածներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 73-ամյա Վարդանուշ Ի․-ն իր վարած «Renault» մակնիի ավտոմեքենայով Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակային մուտքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել երկաթե ճաղավանդակներին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վթարի հետևանքով 4 հոգի, 2-ը չափահաս, 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են չափահասները՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։