Բաժիններ՝

«Նոա»-ի ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանը «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի դեմ խաղում հաղթանակի ակնկալիք ունի

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Գոռ Մանվելյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի  Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի դեմ պատասխան խաղին:

«Մենք պատրաստ էինք նախորդ խաղում լավ խաղ ցուցադրելու: Դժվար հանդիպում ստացվեց: Լիահույս ենք, որ առաջիկա խաղում հաղթելու ենք: Գիտենք, որ «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի դեմ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Վստահ ենք, որ հաղթելու ենք»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մանվելյանը:

Վերջինիս խոսքով` ինքը պատրաստ է «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի դեմ առաջիկա խաղին ու լավ մարզավիճակում է:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի պատասխան «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին` Աբովյանի քաղաքային մարզադաշտում և մեկնարկի 21:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս