Հնդկաստանը քննարկում է Ռուսաստանից Սու-57 կործանիչներ գնելու հնարավորությունը

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ավիացիայի անբավարարության խնդիրը լուծելու համար քննարկում են հինգերորդ սերնդի կործանիչներ՝ ռուսական Սու-57 և ամերիկյան F-35 գնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The Times of India-ն։

Նշվում է, որ կործանիչների ձեռքբերումը կարող է նպաստել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուժեղացմանը։

Նաև հաղորդվում է, որ Հնդկաստանն ակտիվորեն ձգտում է համաձայնության հասնել Ֆրանսիայի հետ Rafale կործանիչների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու շուրջ։

Հնդկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Rafale կործանիչները կարևոր դեր են խաղացել մայիսի 7-10-ը «Սինդուր» գործողության ժամանակ Պակիստանի խորքը հարվածներ հասցնելու գործում։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ներկայում ունեն 31 էսկադրիլիա՝ 16-18-ական կործանիչներով. սակայն էսկադրիլիաների թվաքանակը կարող է կրճատվել մինչև 29-ի՝ ՄիԳ-21-ի շահագործումից դուրս գալու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031