Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավորի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հորդանանի թագավորը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։

Փաշինյանն Աբդալլահ II-ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին։

Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031